Քրեագիրը բանդայի գործով նախաքննության վերաբերյալ կասկածներ է հայտնում
Գրող, հետազոտող, քրեագիր Սերգեյ Գալոյանն ուսումնասիրել է 10-15 քրեական գործեր և եկել եզրակացության, որ «չէր կարելի այդպես նախաքննություն անցկացնել» և ուղարկել դատարան: «Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ մասնավորապես, նա հիշատակեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, քննվող Արտուշ Հակոբյանի և ևս 4 հոգու դեմ բանդիտիզմի գործը նույնպես հայտնվել է հետազոտողի դիտակետում:
Ըստ Սերգեյ Գալոյանի՝ նախաքննությունն անց է կացվել օրենքի խախտումներով՝ «ամենահանճարեղ Ջիմի շնիկը» ինքնուրույն քննչական գործողություն՝ խուզարկություն է կատարել և ի պատիվ իրեն՝ հայտնաբերել մեծ քանակությամբ զենք-զինամթերք, սակայն դա արվել է խուզարկության թույլտվություն ստանալուց 3 ժամ առաջ:
Հետազոտողը կասկածներ հայտնեց նաև Արտուշ Հակոբյանի մեքենայի խուզարկության օրինականության վերաբերյալ՝ բանդիտիզմի մեջ մեղադրվող անձանց ձերբակալվելու հաջորդ օրը՝ 2011թ. սեպտեմբերի 24-ին, «Ագուլիս» ռեստորանի մոտ ձերբակալվել է նաև քննչական մարմնի կողմից բանդայի ղեկավար համարվող Ա.Հակոբյանը, որի մեքենայի խուզարկությունը կատարվել է միայն հաջորդ օրը, արդյունքում՝ հայտնաբերվել են շորեր ու թմրանյութ:
Ըստ Սերգեյ Գալոյանի՝ բանդայի գործով մեղադրանքը չի հիմնավորվում, գործով չի հայտնաբերվել գողոնը, «մինչև հիմա գտնվել է միայն մեկ օդեկոլոն», տուժողներն էլ ոչ թե գալիս են դատարան, այլ բերման են ենթարկվում և թերահավատ են, որ թալանի հեղինակներն ամբաստանյալներն են:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: