Բաժիններ՝

Թուրքիայում կանխվել է Աբդուլլահ Գյուլի և Ռեջեփ Էրդողանի դեմ պատրաստված մահափորձը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ` Թուրքիայում կանխվել է նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Էրդողանի դեմ պատրաստված մահափորձը: Այն պետք է իրականացներ մահապարտը, ով ձերբակալվել է ձեռնարկված օպերատիվ հատուկ միջոցների արդյունքում:

Մահափորձը պետք է իրականացվեր Իզմիրի հինգերորդ տնտեսական կոնգրեսի ժամանակ, որի առաջին օրը պետք է ելույթ ունենային Գյուլն ու Էրդողանը: Նշվում է, որ մահապարտ Ֆերիթ Մութլուն հանդիսանում է Հեղափոխական ժողովրդական-ազատագրական կուսակցություն/ճակատ»-ի (DHKP-C) անդամ: Նրան կալանքի տակ են վերցրել Իզմիրի կոնգրեսից երեք օր առաջ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս