Բաժիններ՝

Իրանն ու Թուրքիան երկու խոշոր և ուժեղ երկրներ են. Զարիֆ

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու Թուրքիան հանդիսանում են երկու խոշոր և ուժեղ երկրներ, որոնք կարող են ներգործություն ունենալ տարածաշրջանի գործընթացների վրա: Այս մասին Ստամբուլում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Իր երկօրյա այցի շրջանակներում Զարիֆը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ:

Զարիֆն ընդգծել է, որ Իրանն ու Թուրքիան համագործակցում են միմյանց հետ, կարծիքներ են փոխանակում, կարող են խաղալ վճռորոշ դեր տարածաշրջանում տիրող լարվածության վերացման ուղղությամբ, և նպաստել նրա խաղաղության ու բարեկեցության ապահովմանը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս