Բաժիններ՝

Ռադոսլավ Սիկորսկին չի բացառել, որ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը կարող է ստորագրվել 2014 թվականին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Ուկրաինան պետք է հասցնի կատարել ԵՄ-ի բոլոր պայմանները՝ նրա հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու համար, այլապես դրա ստորագրումը կարող է տեղափոխվել 2014 թվական:

Սիկորսկու խոսքերով՝ եթե Կիևը 2012 թվականի դեկտեմբերի 10-ին ԵՄ-ի որոշած պայմանները չկատարի մինչև նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, ապա համաձայնագիրը կարող է ստորագրվել հաջորդ տարի:

ԵՄ-ի պայմանների կատարումից առանցքայինը նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ազատ արձակելն է: Սակայն այդ հարցը դեռ մնում է բաց:  Սիկորսկին խնդրանքով դիմել է Ուկրաինայի իշխանություններին չխաղալ ժամանակի վրա և անել այն, ինչն անհրաժեշտ է:

Սիկորսկու խոսքերով՝ Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ Ասոցացման համաձայնագրեր են նախաստորագրվելու Վրաստանի ու Մոլդովայի հետ, իսկ դրանց ստորագրումը տեղի կունենա հաջորդ տարի: Սիկորսկին չի բացառել, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Ուկրաինայի հետ նույնպես կարող է իրականացվել 2014 թվականին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը երեկ հայտարարել է, որ Տիմոշենկոն, ամենայն հավանականությամբ չի ստանա ներում և, ամենայն հավանականությամբ, կստանա արտասահմանում բուժում ստանալու իրավունք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս