
Տիմոշենկոն ամենայն հավանականությամբ չի ստանա ներում. Վլադիմիր Ռիբակ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ներում չի ստանա և ամենայն հավանականությամբ հնարավորություն կստանա բուժման նպատակով մեկնել արտասահման: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը.
«Ներկայումս Գերագույն Ռադայում կա 3 օրենք, որոնցից երկուսն առնչվում են ազատազրկում կրող և ծանր հիվանդ մարդկանց համար արտասահմանում բուժում ստանալուն, որոնք հնարավորություն չունեն բուժվել տվյալ հիմնարկներում: Մենք այդ օրենքները կդիտարկենք հաջորդ շաբաթ, և այդ ժամանակ էլ կարող ենք ընդունել Տիմոշենկոյի վերաբերյալ որոշում:
Այդպիսի օրենք կարող է ընդունվել Գերագույն Ռադայում: Երրորդ օրենքը ներկայացրել է «Բատկիվշչինա» կուսակցությունը, այն առնչվում է Տիմոշենկոյին ներելուն:
Այսօր ես չեմ տեսնում, որ Գերագույն Ռադան կընդունի այդպիսի որոշում: Իսկ Տիմոշենկոյի բուժան հարցով խորհրդարանն ամենայն հավանականությամբ կընդունի այդպիսի որոշում»:
Հոկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել այնպիսի օրենք, որը Տիմոշենկոյին հնարավորություն կտա բուժում ստանալ արտասահմանում, եթե խորհրդարանը հավանության արժանացնի այդ օրինագիծը: ԵՄ-ը պահանջում է լուծել Տիմոշենկոյի հարցը՝ նոյեմբերի վերջին Ուկրաինայի հետ Վիլնյուսում Ասոցացման համաձայնագիր ստորագրելու համար: