
Ինչո՞ւ ԱԺ չի գնացել Իշխան Զաքարյանը

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր չէր եկել ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին: Ուստի նրա փոխարեն հաշվետվություն ներկայացրեց ՎՊ աշխատակազմի ղեկավար Արտավազդ Ներսիսյանը։ Դավիթ Հարությունյանն Իշխան Զաքարյանի բացակայությունը պատճառաբանել էր նա վատառողջ լինելով, այնինչ 168.am-ի հետ զրույցում Արտավազդ Ներսիսյանն ասաց, որ նախօրոք պլանավորված այց է եղել վերահսկող օբյեկտ, ինչի պատճառով Իշխան Զաքարյանը չի կարողացել ներկայանալ ԱԺ: Դիտարկմանը, թե հայտարարվեց, որ Ի. Զաքարյանը հիվանդ է, ՎՊ աշխատակազմի ղեկավարն ասաց. «Դե հմի… ես էլ ասում եմ էն, ինչ-որ կա»: