Բաժիններ՝

«Գազպրոմը» անհանգստացած է Ուկրաինայի գազային խոշոր պարտքից

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերն Ուկրաինային սպառնացել է անցում կատարել կանխավճարային համակարգի՝ համաձայն վճարումների խախտման դեպքում պայմանագրով նախատեսված դրույթի:

Միլերն անհանգստացած է, որ «Գազպրոմը» ցայժմ չի ստացել դեռևս օգոստոսին Ուկրաինային մատակարարած ռուսական գազի դիմաց վճարումների 80 տոկոսը: Խոսքը գնում է 882 միլիոն դոլարի մասին, ինչի վճարման համար Ուկրաինայի համար որպես վերջնաժամկետ էր սահմանվել հոկտեմբերի 1-ը:

Միլլերը հիշեցրել է, որ իրենք կանոնավորապես թույլ են տվել երկարաձգել վճարումներ կատարելու ժամկետը, ինչը վերջին անգամ սահմանվել է մինչև հոկտեմբերի 1-ը, սակայն հոկտեմբերն ավարտվում է, իսկ Ուկրաինան դեռ չի վճարել օգոստոսին ստացած գազի դիմաց:

Միլերն ընդգծել է, որ վճարումների խախտման դեպքում պայմանագրով նախատեսված կարգով իրենք իրավունք ունեն անցում կատարել կանխավճարային համակարգի: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հավանության է արժանացրել դա՝ ընդգծելով, որ բոլորը պետք է գիտակցեն, որ հետագայում չի լինի պարտքերի ներում և գազային կոմունիզմ:

Օգոստոսին Ուկրաինան Ռուսաստանից ներկրել է 2.615.875.000 խորանարդ մետր գազ՝ ընդհանուր 1.044.000.000 դոլար արժեքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս