Անտոն Շչերբակովն անհեթեթություն է համարում իր եղբոր ողջ լինելու մասին խոսակցությունները

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում սպանված Եգոր Շչերբակովի եղբայր Անտոն Շչերբակովը հայտարարել է, որ անհեթեթություն է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե իր եղբայրը ողջ է.

«Չգիտեմ, թե ով է տարածում այդ խոսակցությունները: Սակայն ցանկանում եմ ասել, որ անհրաժեշտ է հարգանք ցուցաբերել հանգուցյալի ու նրա ընտանիքի նկատմամբ: Դեռ չի անցել նաև 40 օրը: Զանգահարում են ինձ և հարցնում, թե որտեղ է հուղարկավորված նա: Չի կարելի այդպես:

Թող Եգորի մահվանից հետո անցնի գոնե 40 օր: Դրանից հետո կարելի կլինի թույլատրել նկարահանել նրա գերեզմանը: Սակայն դրա համար պետք է լինի իմ ընտանիքի համաձայնությունը»:

Եգոր Շչերբակովը սպանվել էր Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանում, ինչը սկիզբ էր դրել զանգվածային անկարգությունների: Տվյալ գործով՝ նախնական կալանքի տակ է վերցվել Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը: Դրանից հետո Ռուսաստանից արտաքսվել է ավելի քան 100 ադրբեջանցի:

Տեսանյութեր

Լրահոս