Քեթրին Էշթոնն ու Շտեֆան Ֆյուլեն շնորհավորել են Գեորգի Մարգվելաշվիլիին
Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ԵՄ Ընդլայնման և հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորել են Գեորգի Մարգվելաշվիլիին:
Բացի այդ, Էշթոնն ու Ֆյուլեն ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ շնորհավորել են վրաց ժողովրդին: Նրանք ողջունել են ընտրական գործընթացի վերաբերյալ ԵԱՀԿ-ի նախնական եզրակացությունը, որում ընտրությունները որակվել են որպես ազատ, թափանցիկ և լավ կազմակերպված:
Եվրահանձնակատարները նորընտիրչ նախագահին կոչ են արել աշխատել վարչապետի, կառավարության, խորհրդարանի, այդ թվում նաև նրանում ներկայացված ընդդիմադիր ուժերի, քաղաքացիական սեկտորի հետ՝ բարեփոխումներ իրականացնելու համար: