Բաժիններ՝

Հոկտեմբերի 28-ին կկայանա հայ–բելառուսական գործարար համաժողովը

Հայ–բելառուսական գործարար համաժողովը (կոնտակտների բիրժա) կկայանա հոկտեմբերի 28–ին Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատում։ Այս մասին  հայտնում է ՀԱՊ մամուլի ծառայությունը։

Բելառուսական գործարարների պատվիրակությունը գլխավորում է Մինսկի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարը։

Համագործակցության ոլորտները բազմազան են՝ գյուղատնտեսական մեքենաշինություն, ավտոմոբիլաշինություն, սննդարդյունաբերություն, կահույքագործություն և այլն։

Հայաստանի և Բելառուսի, ինչպես նաև Երևանի և Մինսկի ԱԱՊ–ների միջև վաղուց ստորագրվել են համագործակցության հուշագրեր, և 2002 թվականից երկուստեք պարբերաբար այցելություններ են կազմակերպվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս