ԵՄ-ը պատրաստ չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ բազմապլանային սերտ համագործակցությունից
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը պատրաստ չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ բազմապլանային սերտ համագործակցությունից՝ չնայած ներկայիս հնչեղ լրտեսական սկանդալին: Այս մասին այսօր Բրյուսելում ընթացող ԵՄ-ի գագաթաժողովում հայտարարել է ԵՄ-ում նախագահող Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:
Վերջինս ընդգծել է, որ անհրաժեշտ է նայել դեպի ապագա, քանի որ անդրատլանտյան համագործակցությունը եղել է կարևոր գործոն և կմնա այդպիսին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր հերթին հայտարարել է, որ առաջադրանքը կայանում է ԱՄՆ-ի հետ իրենց հարաբերությունները պահպանելում: Նա հավելել է, որ վստահությունը պետք է վերականգնվի և ուժեղացվի: