ԱՄՆ-ում կյանքին հրաժեշտ է տվել աշխարհի ամենամեծ շներից մեկը
Բրիտանական The Daily Telegraph թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ Արիզոնա նահանգում կյանքին հրաժեշտ է տվել աշխարհի ամենամեծ շներից մեկը: Խոսքը գնում է «Գիգանտ Ջորջ» մականվամբ գերմանական դոգ ցեղատեսակի շան մասին:
Կենդանին 7 տարեկան էր: Շան տիրոջ խոսքերով՝ մնացել էր մեկ ամիս, որպեսզի Ջորջը բոլորեր իր ութամյակը: Շան մահվան պատճառների մասին ոչինչ չի նշվում: Միևնույն ժամանակ հայտնի չեն նրա հուղարկավորման ժամկետն ու վայրը:
2010 թվականին «Գիգանտ Ջորջը» մտել էր Գինեսի ռեկորդների գրքի մեջ՝ որպես ամենամեծ շուն: Նրա հասակը կազմել էր 110 սանտիմետր, իսկ քաշը՝ 111 կիլոգրամ: Շան տերը հայտնել է, որ շան մեծ չափերի պատճառով իր համար բարդ է եղել նրան զբոսանքի տանելը: