ԱՄՆ դեսպանը Թուրքիայի իշխանություններին զգուշացրել է Չինաստանի հետ պայմանագրի հետևանքների մասին
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հեռահար գործունեության հրթիռային համակարգերի ստեղծման վերաբերյալ սեպտեմբերի վերջին Թուրքիայում անցկացված մրցույթի արդյունքներին, որոնցով հաղթող էր դարձել չինական CPIMEC ընկերությունը:
Դեսպանը հայտարարել է, որ Չինաստանի հետ հեռահար գործունեության հրթիռների ստեղծման վերաբերյալ պայմանագիրը կնքելը բացասաբար կազդի թուրք-ամերիկյան առևտրային հարաբերությունների, Թուրքիայում ամերիկյան ներդրումների վրա:
Դեսպանը հավելել է, որ ներկայումս թուրք-ամերիկյան հարաբերությունները նախկինի նման գտնվում են բարձր մակարդակի վրա, սակայն Վաշինգտոնն ափսոսանք է հայտնում Թուրքիայի կատարած ընտրության կապակցությամբ: