Զարուհի Փոստանջյան. ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կողմ են եղել, որպեսզի «Ժառանգությունը» ԵԽ ԽՎ պատվիրակության կազմում չընդգրվի

ԱԺ ՀԱԿ և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կողմ են եղել, որպեսզի «Ժառանգությունն» այլևս ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության մեջ ընդգրկված չլինի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Զ. Փոստանջյանն ԱԺ-ում հայտարարեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ իրենք այլևս ներկայացուցիչ չեն ունենա ԵԽ ԽՎ պատվիրակության կազմում:

Իսկ ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա Փոստանջյանը հայտնեց, որ Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկա չի եղել և չի հայտնել իր կարծիքը: Մեր հարցին, թե սպասելի՞ էր Ձեզ համար, որ ընդդիմադիր ներկայացուցիչները չէին սատարի Ձեզ և կհամաձայնեին Հովիկ Աբրահամյանի՝ «Ժառանգությանը» պատվիրակության կազմից հեռացնելու մասին որոշմանը, նա պատասխանեց. «Այս խորհրդակցությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը սպասարկում են ավտոիտար ռեժիմին: Սա ուղղակի վերջին ապացուցների շարքին է դասվում: ԵԽ ԽՎ կազմում ընդգրկված է ութ հոգի, որոնցից պաշտոնապես միայն երեքն են իշխանության ներկայացուցիչներ, մնացածը ընդդիմությունից են: Եթե իշխանությունը իր ներկայացուցչին հարց չուներ տալու, բա ընդդիմադիրները չունեի՞ն»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս