Հասան Ռոուհանին նոյեմբերի սկզբին կմեկնի Տաջիկստան. Avesta

Avesta լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Տաջիկստանի Սանգտուդինի 2-րդ հէկի շահագործման հանձնումը պլանավորված է նոյեմբերի սկզբին: Ակնկալվում է, որ այդ արարողակարգին կմասնակցեն Տաջիկստանի ու Իրանի նախագահներ Էմոմալի Ռահմոնն ու Հասան Ռոուհանին:

Նշվում է, որ ներկայումս ավարտվել է սեպտեմբերին գործարկված հէկի երկրորդ ագրեգատի փորձարկումը: Հոկտեմբերին կավարտվեն նաև տեխնիկական մյուս աշխատանքները և հէկն ամբողջովին կսկսի գործել նոյեմբերին:

Սկզբնական փուլում հէկի հզորությունը կազմելու է 110 մեգավատտ: Հէկի առաջին ագրեգատը պաշտոնապես գործարկվել է 2011 թվականի սեպտեմբերի 5-ին: Հէկի կառուցման համար Իրանը հատկացրել է 180 միլիոն դոլար, իսկ Տաջիկստանը՝ 40 միլիոն դոլար:

Ամբողջովին շահագործման հանձնումից հետո հէկից ստացվող եկամուտները 12.5 տարի պատկանելու են Իրանին, ինչից հետո օբյեկտը կդառնա Տաջիկստանի սեփականությունը:

Տեսանյութեր

Լրահոս