Միջադեպ ԱԺ-ում. Հովիկ Աբրահամյանը անջատեց Նիկոլ Փաշինյանի խոսափողը
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստում հայտարարեց, որ իրեն է հասել ռուսական սահմանապահ զորքերի հրամանատար Վիկտոր Վլասովի նամակ-գրությունը սեպտեմբերի 25-ի միջադեպի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ռուսական սահմանապահ զորքերն այդ օրը խոչընդոտել էին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի տեղաշարժը:
Փաշինյանն ասաց, թե խիստ զարմացրել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երեկվա հնչեցրած պատասխանից՝ նշելով, որ Վլասովի նամակը կետ առ կետ հաստատում է սեպտեմբերի 25-ի միջադեպը: Սակայն Հովիկ Աբրահամյանը բարկացավ և անջատեց Ն. Փաշինյանի խոսափողը՝ պահանջելով խոսել վարման կարգի վերաբերյալ և չշեղվել թեմայից:
Ապա ՀԱԿ պատգամավորը հարց ուղղեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին գործազրկության թվի ու զբաղվածության վերաբերյալ: Նա մասնավորեպաես հետաքրքվեց. «Ինչպես է ստացվում, որ գործազրկության թիվը մեծանում է, բայց գործազուրկները պակասում են»:
Նախարար Արտեմ Ասատրյանն էլ հաստատեց, թե զբաղվածության գործակալությունում նվազել է հաշվառված գործազուրկների քանակը: Ըստ նրա՝ պատճառն այն է, որ կառավարությունն աշխատանքի տեղավորման ավելի ատիվ քաղաքականություն է իրականացնում: Երբ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ էր ուզում հարց տալ ՀԱԿ պատգամավորի և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի միջև տեղի ունեցավ փոքրիկ միջադեպ: Կրքրեը թեժացան, երբ Փաշինյանը թեմայից դուրս խոսք ասաց: ԱԺ նախագահը ընդհատեց նրան և բարկացած հանձնարարեց անջատել պատգամավորի խոսափողը: «Եթե Դուք ԱԺ ամբիոնում եք նստած, ապա դա չի նշանակում, որ Դուք կարող եք Ձեզ ինչ ուզենաք թույլ տաք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Էդուարդ Շարմազանովն է ատասխանեց. «Ինձ չփորձեք խորհուրդ տալ: Հանգիստ եղեք»: