Վրաստանը 2014 թվականին չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ռասմուսեն

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանը 2014 թվականին չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Այս մասին այսօր Բրյուսելում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը. «Վրաստանի նոր կառավարությունը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունը:

Սակայն հաջորդ տարի դա հաստատապես տեղի չի ունենա: Մենք դեռ համագործակցում ենք ՆԱՏՕ-Վրաստան խորհրդի շրջանակներում: 2008 թվականին Բուխարեստում տեղի ունեցած գագաթաժողովում ՆԱՏՕ-ն ու Վրաստանը արտահայտվել են դաշինքի մեջ մտնելու օգտին»:

Տեսանյութեր

Լրահոս