«Ժառանգություն» խմբակցությունում աժիոտաժ է. Ռուբեն Հակոբյանը չի մեկնաբանում իր հրաժարականը

«Չեմ կարծում, որ առանձնապես շատ լուրջ բան է կատարվել: Ես ուղղակի հրաժարվել եմ խմբակցության ղեկավարի պաշտոնից»,- այսպես մեկնաբանեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը իր որոշումը: Հիշեցնենք, որ նա հրաժարվել է ղեկավարել խմբակցությունը:

168.am-ի հարցին՝ ի՞նչն է պատճառը, Ռուբեն Հակոբյանը չպատասխանեց. «Ես խնդրել եմ, որ իմ ցանկությունը հարգեն: Պատճառը բոլորիդ է հետաքրքրում և ես խնդրում եմ ուշադիր լսել՝ առանց մեկնաբանության»:

Հարցին, թե Զարուհի Փոստանջյանի ղեկավարե՞լն էր խնդիրը, նա կրկին չխատասխանեց. «Առանց մեկնաբանության»: Ռուբեն Հակոբյանը հայտնեց, որ խմբակցությունը նիստ կհրավիրի և կորոշի՝ ով է ղեկավարելու խմբակցությունը: Հակոբյանն ասաց, թե Րաֆֆի Հովհաննիսյանը չի ցանկացել, որ ինքը հրաժարվի խմբակցության ղեկավարի պաշտոնից, բայց որպես ժողովրդավար մարդ Ր. Հովհաննիսյանը հարգել է որոշումը:

Տեսանյութեր

Լրահոս