Բաժիններ՝

Կանադայում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի առաջին հուշարձանը

Asbarez պարբերականի փոխանցմամբ՝ կանադահայ համայնքը կիրակի հավաքվել է Քվեբեկի նահանգում, ուր տեղի ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի հանդիսավոր բացումը: Այն հանդիսանում է Կանադայում Հայոց ցեղասպանության առաջին հուշարձանը:

Հուշարձանը ստացել է «Խաչելություն, հարություն և վերածննունդ» անվանումը: Հուշարձանի հեղինակը քանդակագործ Արտո Չաքմաքջյանն է, որի խոսքերով հուշարձանը հույս է խորհրդանշում: Հուշարձանի բացման արարողակարգի ժամանակ ելույթ է ունեցել Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը, ով միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս