Ռուսաստանն Անգոլային կհատկացնի 1 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա ու սպառազինություն
Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ Рособоронэкспорт-ը և Անգոլայի պաշտպանության նախարարությունը պայմանագիր են ստորագրել ընդհանուր առմամբ 1 միլիարդ դոլարի սպառազինության ու ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ:
Այս մասին թերթին հայտնել են Рособоронэкспорт-ում և Ռուսաստանի ՊՆ-ում նրա աղբյուրները: Համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի կողմից Անգոլա կատարած այցի արդյունքներով:
Պայմանագրով ռուսական կողմը պետք է Անգոլային հատկացնի խորհրդային արտադրության սպառազինության պահեստամասեր, թեթև ու հրաձգային զենք, զինամթերք, տանկեր, հրետանային սարքեր և Ми-17 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներ:
Կողմերը նաև պայմանավորվել են Անգոլայի տարածքում փամփուշտների արտադրություն սկսելու մասին: Համաձայնագրում խոսք է գնում նաև ավելի վաղ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կազմում գտնված Су-30К տիպի 18 կործանիչների վերանորոգման ու սպառազինման մասին: