Բաժիններ՝

Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարը դիմո՞ւմ է գրել

Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը «Փաստինֆո»-ի զրույցում ո’չ հաստատել, ո’չ հերքել է  կայքի  ունեցած տեղեկություններն այն մասին, որ նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանն աշխատանքից ազատման դիմում է նարկայացրել:

«Այս պահին նման պաշտոնական տեղեկություն չկա»,- կայքի  հետ զրույցում ասել է Կարինե Քալանթարյանը, հավելելով. «Երբ կլինի նախարարի համապատասխան հրամանը, այն սահմանված կարգով կհրապարակվի նախարարության պաշտոնական կայքում»:

Նունե Խաչատրյանն Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել է 2002թ-ին և մինչ օրս զբաղեցրել այդ պաշտոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս