Մուղալյանը և մյուսները համաներմամբ ազատ արձակվեցին
Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից համաներման կիրառմամբ ազատ արձակվեցին Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը և Գագիկ Առաքելյանը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Երեք երիտասարդները, ինչպես նաև նույն գործով մեղադրվող Արթուր Քլյանը, որի նկատմամբ խափանման միջոց կալանքը ավելի վաղ փոխարինվել էր գրավով, մեղավոր ճանաչվեցին խոտի դեզն այրելու փորձի մեջ և դատապարտվեցին, համապատասխանաբար, Մուղալյանը և Փիլոյանը՝ երկու տարի վեց ամսվա, Առաքելյանը և Քլյանը՝ մեկ տարի մեկ ամսվա ազատազրկման: Դատավորը, սակայն, հայտնեց, որ բոլոր չորս ամբաստանյալների նկատմամբ կիրառվում է Հայաստանի անկախության 22-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներումը:
Երիտասարդները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը և պատրաստվում են բողոքարկել դատարանի վճիռը:
Լուսանկարը՝ iravaban.net.-ի