Բաժիններ՝

Քավոր Հարութի որդու նկատմամբ դատարանն այսօր համաներում է կիրառել

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր համաներում է կիրառել Գյումրիում Քավոր Հարութ մականունով հայտնի Հարություն Խաչատրյանի որդու՝ Գեվորգ Խաչատրյանի նկատմամբ:

Ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում Գյումրու Շիրակացի փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում, հիշեցնենք, հրազենային վնասվածքներ էր ստացել Հարություն Խաչատրյանը, իսկ Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանը մահացել էր:

Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրու բաժնում 24-ամյա Վահե Ղուկասյանը` Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին, խոստովանել էր, որ նշված հանցագործությունն ինքն է կատարել: Ապրիլի 25-ին ձերբակալվել էր Գեւորգ Խաչատրյանը` Քավոր Հարութի որդին, այնուհետ ապրիլի 28-ին նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հարություն Խաչատրյանի որդին՝ Գեվորգ Խաչատրյանը շուրջ 6 ամիս գտնվում էր անազատության մեջ, այդ ընթացքում ընթացել է դատական պրոցես, իսկ հոկտեմբերի 7-ին դատարանը որոշում էր կայացրել փոխել նրա խափանման միջոցը՝ քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ: Ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ գործածելու համար Քավոր Հարութի որդին դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման, նրա նկատմամբ կիրառված համաներման արդյունքում ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոցը եւս դադարեցված է: Նշենք, որ Քավոր Հարութը եւ Շեկոն նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ:

Մանրամասները և տեսանյութը՝  այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031