Ամերիկահայը շարունակում է մեծածավալ օգնություն տրամադրել Գյումրու անապահով ընտանիքներին և առողջապահական հիմնարկներին (տեսանյութ)
Shirakcentre.org-ի փոխանցմամբ՝ ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանը երկրորդ տարին անընդմեջ օգնություն է տրամադրում Գյումրու ոչ միայն տնակային ավաններում բնակվող անօթևան ու սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին, այլ նաև մի շարք առողջապահական հիմնարկությունների ու Գյումրու տուն-ինտերնատին: Այս անգամ ամերիկահայ բարերարը մեծաքանակ բժշկական խալաթներ, անկողնային պարագաներ, հագուստներ և կոշիկներ է ուղարկել: Նախորդ օրը օգնություն տրամադրվեց Գյումրու հոգեկան առողջության կենտրոնին, իսկ այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օգնություն տրամադրելու նպատակով այցելեցին Գյումրու ծերերի տուն-ինտերնատ և Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն: