Բաժիններ՝

Ադրբեջանական ընդդիմության հաջորդ հանրահավաքը նշանակված է նախագահական ընտրություններից հետո

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհուրդն (ԺՈՒԱԽ) իր հաջորդ հանրահավաքը նշանակել է հոկտեմբերի 12-ին:

Հանրահավաքն անցկացվելու է ժամը 16.00-18.00-ին, Յասամալի շրջանի սպորտային համալիրում: Ակցիան նվիրված է լինելու նախագահական ընտրությունների արդյունքներին: ԺՈՒԱԽ-ը համապատասխան հարցով արդեն իսկ դիմել է Բաքվի քաղաքապետարանին:

Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են վաղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս