Բաժիններ՝

Իսպանացի հովիվները բողոքի ակցիա են կազմակերպել Մադրիդում (լուսանկարներ, տեսանյութ)

Publico.es-ի փոխանցմամբ՝ իսպանացի հովիվները Մադրիդում անցկացրել են արդեն ավանդական դարձած բողոքի ակցիա՝ ընդդեմ ուրբանիզացիայի: Նրանք մայրաքաղաքի փողոցներ են մտցրել 2000 ոչխար: Անսովոր ակցիան անցկացվում է արդեն 17-րդ անգամ անընդմեջ:

Նշվում է, որ վեց դար առաջ Իսպանիայում հատուկ հրամանով ստեղծվել են հոտերի տեղափոխման ճանապարհներ, որոնք մասամբ պահպանվել են նաև այսօր: Սակայն ներկայումս դրանք օգտագործվում են գյուղական զբոսաշրջության մեջ մասնագիտացած զբոսաշրջային ընկերությունների կողմից:

Ինչպես և հարյուրամյակներ առաջ, իսպանացի հովիվները պետական գանձարանին վճարել են քաղաքի փողոցներով հոտը տանելու վերաբերյալ օրենքով սահմանված միջնադարյան գումարը:ծ

1600058_20131007143823

1600059_20131007143823

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս