Բաժիններ՝

Ինչպե՞ս են Թուրքիայում պաշտպանում վկաներին ու նրանց մերձավորներին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անվտանգության գլխավոր ծառայության վկաների պաշտպանության խորհրդի որոշմամբ անվտանգության միջոցառումներ են անցկացվել ընդհանուր առմամբ 273 մարդու նկատմամբ: Խոսքը գնում է 105 վկայի և 168 նրանց մերձավորների մասին:

Այդ միջոցառումների շրջանակներում 145 վկայի և վկաների մերձավորների իրենց բնակության վայրերից տեղափոխել են բոլորի համար անհայտ այլ վայրեր: Բացի այդ, 12 վկա ենթարկվել է կոսմետիկ վիրահատության (փոխվել է մարդու դեմքը), իսկ 109 վկայի դեպքում փոխվել է մարդու ինքնությունը:

Վկաների պաշտպանական խորհրդի անվտանգության այդ միջոցառումներից 2008 թվականին օգտվել է 7 մարդ, 2009 թվականին՝ 42 մարդ, 2010 թվականին՝ 20 մարդ, 2011 թվականին՝ 90 մարդ, 2012 թվականին՝ 87 մարդ, և այս տարի՝ 27 մարդ:

Այս ամենին զուգահեռ ԵՄ-ի աջակցությամբ առաջ է քաշվել վկաներին պաշտպանելուն և դրա հետ կապված՝ օրենսդրությունը բարելավելուն ուղղված նոր նախագիծ, որը գնահատվում է 1 միլիոն եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս