Բաժիններ՝

Ալիևյան դինաստիան պետք է հեռանա իշխանությունից. Ջամիլ Հասանլի

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի թեկնածուների հերթական հեռուստաբանավեճը: Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին իր հայտարությունների համար հերթական անգամ վիրավորանքների է արժանացել մյուս թեկնածուների կողմից:

Հասանլին հայտարարել է, որ Իլհամ Ալիևը բարոյական իրավունք չունի ղեկավարել Ադրբեջանը, քանի որ հենց նա է ադրբեջանական քաղաքականության մեջ ներդրել անառակություն ու անբարոյականություն:

Հասանլին ընդգծել է, որ աշխարհում մնում է երկու դինաստիա, որն իշխում է ավելի քան 40 տարի, որոնցից մեկը Կիմ Իր Սենն է Հյուսիսային Կորեայում, իսկ երկրորդը՝ Ալիևները՝ Ադրբեջանում (Հաֆեզ և Բաշար Ասադները Սիրիան ղեկավարում են 1971 թվականից – 168.am):

Հասանլիի խոսքերով՝ աշխարհը փոխվել է, և Ալիևյան դինաստիան պետք է հեռանա իշխանությունից: Հասանլին նաև ցույց է տվել մի թերթիկ, որում նշված է եղել Վիրջինյան կղզիներում Իլհամ Ալիևի բանկային հաշվեհամարների մասին: Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 9-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական ընդդիմությունը հայտարարել է, թե Ադրբեջանը Եվրոպայի միակ դինաստիական ռեժիմն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս