Բիձինա Իվանիշվիլիի ամերիկյան այցը կարող է այդպես էլ տեղի չունենալ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ իր ամերիկյան պաշտոնական այցը կարող է այդպես էլ տեղի չունենալ, քանի որ հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների անցկացումից քիչ անց մտադիր է հեռանալ քաղաքականությունից:

Իվանիշվիլին աղետ չի համարում այն, որ չնայած ԱՄՆ մեկնելու համապատասխան հրավեր ստանալուն՝ դեռ չի հաջողվել իրականացնել այդ այցը. «Ես դա աղետ չեմ համարում: Մենք առավելագույն կերպ պետք է պահպանենք համապատասխան հարաբերություններ, որպեսզի ամենամեծ ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի շահերը չթուլանան Վրաստանում:

Այդ տեսանկյունից մենք արել ենք լավ քայլեր: Վրաստանի ներկայիս իշխանությունները պահպանել ու ամրապնդել են իրենց ամերիկացի գործընկերների հետ հարաբերությունները: Ես չեմ մեկնել ԱՄՆ, սակայն մենք շատ բան ենք արել հարաբերությունների բարելավման ուղղությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս