Բաժիններ՝

Աշխարհի անհավատալի յոթ քաղաքները. դրանց գոյությանը դժվար է հավատալ (տեսանյութեր, լուսանկարներ)

Եթե ոմանց թվում է, թե իրենք ապրում են աշխարհի ամենագեղեցիկ, յուրահատուկ, հետաքրքիր ու զարմանալի քաղաքում, ապա դա ընդամենը նրանց թվում է: Քանի որ աշխարհում կան քաղաքներ, որոնց գոյության մասին դժվար է անգամ կռահել: Դա սակայն չի խանգարում դրանց գոյության ունենալ, իսկ մարդկանց ` այնտեղ բնակվել:  Ներկայացվում են աշխարհի յոթ անհավատալի քաղաքները:

1.Աշխարհի ամենակապույտ քաղաքը

Աշխարհի  ամենակապույտ քաղաքը Մարոկկոյում է. շենքերի մեծ մասը ներկված են կապույտ կամ երկնագույն: Սա արվում է ոչ թե զբոսաշրջիկներին գրավելու, այլ ավանդույթի համաձայն: Քաղաքը կապույտ է ներկվել 1930-ականներից, եւ սերունդները շարունակում են այդ ավանդույթը մինչ օրս:

bluecity

2.Գրեզմանոց, որտեղ 10 հազար մարդ է բնակվում

Ֆիլիպիններում Մանիլայի հյուսիսիային գերեզմանատունը ոչ միայն ննջեցյալների համար է, այլ  կենդանի մարդկանց. այնտեղ բնակվում է մոտ 10  հազար մարդ: Նրանք ապրում են այնտեղ միայն այն պատճառով, որ բնակվելու այլ վայր չունեն, իսկ գերեզմանատանը կան դամբարաններ, որտեղ հնարավոր է պատսպարվել վատ եղանակին: Մարդիկ այնտեղ անգամ խանութներ են բացել եւ էլեկտրաէներգիայի գծեր անցկացրել: Շատերը հենց այնտեղ էլ աշխատում են` ոչ մեծ գումարի դիմաց հետեւում են շիրիմներին, իսկ նրանց երեխաները դագաղներն են տեղափոխում սգո արարողությունների ժամանակ:

manila1

manila2

3.Կյանքը քարի տակ

Պորտուգալական փոքրիկ Մոնսանտու քաղաքը հայտնի է նրանով,  որ շատ տներ ուղղակի գտնվում են հսկայական գլաքարի տակ: Քաղաքում տները նույնպես կառուցված են քարից, երբեմն` անմշակ քարից, այնպես որ այցելուին թվում է, թե հայտնվել է  միջնադարում:

monsantu

4.Ստորգետնյա քաղաք` անապատի մեջ

Ավստրալական Կուբեր Պեդի քաղաքը մոտ 2  հազար բնակչություն ունի: Սա այն քաղաքներից է, որտեղ երբեք չեք այցելի այն պատճառով, քանի որ ամենամոտ բնակավայրից այն բաժանում է 850 կմ-անոց  ճանապարհը, որն անցնում է  անապատի միջով: Մարդիկ իրենց համար տներ են կառուցել գետնի տակ` շատ խիստ եղանակի եւ ավազային փոթորիկների պատճառով: Իսկ որն է այնտեղ բնակվելու պատճառը. այն, որ ծիածանաքարի աշխարհի պաշարների 30% -ը գտնվում է  հենց այստեղ:

avstrali

5.Ժայռերի մեջ գտնվող քաղաք

Եմենի արեւմտյան մասում, Կարմիր ծովից ոչ հեռու գտնվող Ալ Հաջարա քաղաքը գոյություն ունի XI դարից: Քաղաքը յուրահատուկ է նարնով, որ  կառուցված է ժայռերի մեջ: Նախկինում բնակիչներն այդ կերպ պատսպարվել են կողոպտիչներից, հիմա նրանց ավելի հաճախ այցելում են զբոսաշրջիկները:

al hajara, emen

6.Վանական համալիր` հոլիվուդյան ֆիլմերից

Հիմալայներում գտնվող Կի վանական համալիրն իրականում քաղաք չէ, սակայն արտաքուստ այն շատ նման է «Բեթմենի» Ռաս ալ Գուլի նստավայրին: Այն գտնվում է ավելի քան 4 հազար մետր բարձրության վրա, գոյություն ունի XI  դարից եւ հնագույն բուդդայական վանական համալիրներից է համարվում: Բավական է նշել, որ Դալայ լաման նոր հազարամյակը դիմավորել է հենց այստեղ:

OLYMPUS DIGITAL CAMERA

7.Անապատի Մանհեթեն

Եմենի Շիբամե քաղաքը մոտ երկու հազար տարեկան է: Քաղաքի 5-11 հարկանի շենքերի մեծ մասը կառուցվել են XIV-XVIդդ:  Այն հաճախ անվանում են նաեւ «Անապատի Մանհեթեն»: Բոլոր շենքերն այստեղ կառուցված են կավե աղյուսներից: Քաղաքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

manheten

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս