Արսեն Ղազարյանը Մոսկվայում կմասնակցի Մաքսային միության արդյունաբերությանը վերաբերող կլոր սեղանին
Հայաստանի գործարարների մի խումբ՝ Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ, այսօր մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Ռոսւաստանի արդյունաբերողների միության նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-27-ին անցկացվելիք «Մաքսային միության արդյունաբերության քաղաքականության սկզբունքների համաձայնեցում» թեմայով կլոր սեղանին:
ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը 168.am-ին տեղեկացրեց, որ համաժողովին մասնակցելու են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի ոչ կառավարական պատվիրակությունները, յուրաքանչյուր կողմ ներկայացնելու է իր երկրի արդյունաբերական քաղաքականությունը, քննարկվելու են նաև միասնական ազատ տնտեսական գոտու խնդիրները: