Չնայած ԱՄՆ-ը մեր ամենամեծ դաշնակիցն է, նա դեռ չի դարձել մեր ամենամեծ առևտրային գործընկերը. Աբդուլլահ Գյուլ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մասնակցել է Թուրք-ամերիկյան գործարար խորհրդի աշխատանքներին:

Իր ելույթում Գյուլն ընդգծել է, որ 2012 թվականին Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան 20 միլիարդ դոլար. «Վերջին երկու տարում այդ ցուցանիշն աճել է 30 տոկոսով: Չնայած ԱՄՆ-ը մեր ամենամեծ դաշնակիցն է, նա դեռ չի դարձել մեր ամենամեծ առևտրային գործընկերը:

Վերջին 10 տարում Թուրքիայի տնտեսությունում իրականացվել է լուռ հեղափոխություն: Թուրքիայի տնտեսության վրա կարող են բացասական ազդեցություն ունենալ «Գեզի» այգու դեպքերը և Մերձավոր Արևելքի իրադարձությունները»:

Աբդուլլահ Գյուլն ամերիկացի գործարարներին կոչ է արել ներդրումներ անել Թուրքիայում:

Տեսանյութեր

Լրահոս