Իրանը հավատարիմ է միջուկային զենք չարտադրելու իր խոստմանը. Հասան Ռուհանի
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Նյու Յորք մեկնելուց առաջ օդանավակայանում լրագրողների հետ զրույցում խոստացել է փորձել իր ժողովրդի ձայնը հասցնել միջազգային հանրությանը.
«Մենք կփորձենք աշխարհին ցուցադրել Իրանի իրական դեմքը: Իրանի ժողովուրդը ձգտում է խաղաղության: Իրանը հավատարիմ է միջուկային զենք չարտադրելու իր խոստմանը և ցանկանում է բանակցություններ»:
Նշվում է, որ Իրանի նախագահը Նյու Յորք է մեկնում ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանին մասնակցելու համար, որում և ելույթ է ունենալու: