Բաժիններ՝

Իրանը տարածաշրջանի հիմնական խաղացողն է. Հաբիբոլլահ Սայարի

Իրանական Tasnim լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ տարածաշրջանին առնչվող որևէ որոշում չի ընդունվի առանց Իրանի մասնակցության.

«Իրանը տարածաշրջանի հիմնական խաղացողն է: Իրանի ժողովուրդը երբեք չի հրաժարվի բռնակալության և ճնշման դեմ պայքար մղելուց և մինչև վերջ դիմագրավելու է թշնամիներին»:

Հիշեցնենք, որ արևմտյան երկրները դեմ են հանդես գալիս Ժնևում կայանալիք Սիրիայի վերաբերյալ միջազգային խաղաղության կոնֆերանսին Իրանի մասնակցությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս