Բաշար Ասադի բանակի դեմ հանդես է գալիս մոտ 1000 չեչեն զինյալ

Al-Quds Al-Arabi պարբերականի փոխանցմամբ՝ չեչեն զինյալները մի ամբողջ ստորաբաժանում են ձևավորել Սիրիայի հյուսիսում: Իսլամականների խոսքերով՝ ջոկատի թվակազմը կազմում է մոտ 1000 մարդ: Ջոկատը տեղակայված է մարտական հատուկ ճամբարում:

Հալեպ քաղաքում ստեղծվել է ջոկատ, որի մեջ մտել են Չեչնիայից և Կովկասի այլ շրջաններից ժամանած զինյալները: Նոր ստորաբաժանումը ստացել է «Ալ Մուհաջիրին» անվանումը (թարգմանաբար՝ վտարանդիներ): Ջոկատի հրամանատարը չեչեն Աբու Աբդուռահմանն է, իսկ զինվորների մեծ մասը մարտական փորձ ունի Կովկասից:

Հալեպում նրանց համար ստեղծվել է հատուկ ճամբար, ուր զինյալներն անցնում են մարտական պատրաստություն՝ նախքան սիրիական բանակի դեմ պատերազմին մեկնելը: Նշվում է, որ 2012 թվականի հուլիսին Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հերքել էր ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե չեչեն զինյալները Սիրիայում հանդես են գալիս ընդդիմության կողմից:

Տեսանյութեր

Լրահոս