Իրանը երբեք չի զբաղվելու միջուկային զենքի ստեղծմամբ. Հասան Ռոուհանի
Ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Իրանը երբեք չի զբաղվելու միջուկային զենքի ստեղծմամբ:
Նա հավելել է, որ Իրանի կառավարությունն ունի բոլոր հնարավորությունները՝ երկրի ատոմային ծրագրի շուրջ Արևմուտքի հետ բանակցություններ վարելու համար: Ռոուհանին իր գոհունակությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հղած նամակի կապակցությամբ, ուր նա առաջարկել է կարգավորել երկու երկրների միջև վեճը:
Ռոուհանին ընդգծել է, որ իր տեսանկյունից իր այդ նամակը դրական է և կառուցողական: