Մի քանի շաբաթվա ընթացքում Ռուսաստանից արտաքսվել են մոլդովացի հազարավոր ներգաղթյալներ. մամուլ
![](https://168.am/wp-content/uploads/2013/09/pic_2bcfa674e0e180c3a1b8fb8d0c71465d.jpg)
Մոլդովական Panorama պարբերականի փոխանցմամբ՝ Ռուսաստանը խստացրել է Մոլդովայից ժամանած աշխատանքային ներգաղթյալների նկատմամբ վերաբերմունքը: Մի քանի շաբաթվա ընթացքում Ռուսաստանի տարածքից արտաքսվել են մոլդովացի հազարավոր ներգաղթյալներ:
Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը: Նշվում է, որ արտասահմանում աշխատում է մոտ 700.000 մոլդովացի (Մոլդովայի բնակչությունը կազմում է մոտ 3 միլիոն մարդ), որոնց մեծ մասն աշխատում է Ռուսաստանում:
Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2012 թվականին մոլդովացի աշխատանքային ներգաղթյալների կատարած դրամական փոխանցումները կազմել են Մոլդովայի ՀՆԱ-ի մոտ մեկ քառորդը:
Սրանից առաջ էլ Ռուսաստանը կասեցրել էր մոլդովական գինու ներկրումը: