Բաժիններ՝

Վրացական հետախուզությունն աշխատում է խստացված ռեժիմով. Ալասանիա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան լրագրողների հետ զրույցում ողջունել է Սիրիական հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող դիվանագիտական քայլերը:

Նա ընդգծել է, որ ողջ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է քիմիական զենքի կիրառման փաստը և համաձայն է, որ մեղավորը պետք է պատժվի. «Վրաստանը միանում է միջազգային հանրության այն դիրքորոշմանը, որ բոլոր նրանք, ովքեր քիմիական զենք են կիրառում իրենց կամ այլ ժողովուրդների նկատմամբ, պետք է պատժվեն:

Պաշտպանության նախարարության ներկայիս պլաններում չկան որևէ ռազմական գործողությանը մասնակցություն, սակայն ընդհանուր առմամբ Սիրիայում ծավալվող իրադարձությունները սպառնալիք են ստեղծում մեր տարածաշրջանի խաղաղության համար:

Որպեսզի ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը չուժեղանան, խստացվել է մեր հետախուզական ծառայությունների աշխատանքը, ինչպես նաև ուժեղացվել է միջազգային հետախուզական ծառայությունների հետ համագործակցությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս