Բաժիններ՝

Եվրախորհրդարանը Սնոուդենի թեկնածությունն առաջադրելու է Սախարովի անվան մրցանակի համար

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանն այսօր հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի թեկնածությունն առաջադրել Սախարովի անվան ազատ արտահայտվելու մրցանակին:

Այս մասին նշված է Եվրախորհրդարանի սոցիալիստների խմբակցության այսօր տարածած հաղորդագրությունում. «Էդվարդ Սնոուդենն ապացուցել է, որ իրավունք ունի միջազգային պաշտպանության՝ հաստատելով համաշխարհային տեղեկատվական տիրույթում էլեկտրոնային գաղտնալսման մասշտաբային, մարդու բազային իրավունքները խախտող համակարգի գոյությունը»:

Այդ մրցանակի համար Սնոուդենի թեկնածությունը պաշտոնապես ներկայացվելու է սեպտեմբերի 16-ին: Այդ օրը տեղի է ունենալու Եվրախորհրդարանի՝ արտաքին հարցերով, մարդու իրավունքների ու զարգացման հարցերով հանձնաժողովների համատեղ նիստը:

Մրցանակակիրը կորոշվի հոկտեմբերին, իսկ մրցանակի հանձնումը տեղի կունենա տարեվերջին՝ Ստրասբուրգում կայանալիք Եվրախորհրդարանի նստաշրջանում: Միևնույն ժամանակ հարցականի տակ է, թե արդյոք Սնոուդենը կկարողանա՞ այդ ժամանակ մեկնել Ստրասբուրգ՝ այդ մրցանակը ստանալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս