Բաժիններ՝

«Հարսնաքարի» գործով դատախազը պահանջեց 13-ական տարվա ազատազրկում

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում իր մեղադրական ճառում մեղադրող Արթուր Դավթյանը միջնորդեց բոլոր 6 ամբաստանյալներին դատապարտել 13 տարվա ազատազրկման և տուգանքի 100 հազար դրամի չափով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մեղադրողը հիմնավորված համարեց ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Խաչատրյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին ու Նորայր Հայրապետյանին առաջադրված մեղադրանքն, ըստ որի նրանք միասնական դիտավորությամբ ծեծի են ենթարկել տուժողներ Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին: Դրա հետևանքով Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է նրա մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս