Բաժիններ՝

ՇՄ ոստիկանապետը՝ Հ. Սարգսյանին ծեծի ենթարկելու եւ ՀՀ դատախազության հաղորդագրության մասին

«Հարություն Սարգսյանի մարմնական վնասվածքները ֆիքսված են ի սկզբանե, երբ որ քրեական գործի նյութերը հրապարակել ենք, հրապարակել ենք նաեւ դա, որովհետև  երբ որ իրեն տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր, չեն ֆիքսել մարմնական վնասվածքները: Հարություն Սարգսյանին ծեծել են մի քանի էտապներով, ծեծել են թե՛ Գյումրիի ոստիկանական բաժիններում, եւ թե´ Երևանում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է  Հարություն Սարգսյանի որդու փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով երեկ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մանրամասներին:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՀՀ դատախազությունը հայտարարություն տարածեց առ այն, որ ավագ դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից դուրս եկող գործողություններ կատարելու՝ ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնում, Շիրակի մարզային վարչությունում և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ ոստիկանների կողմից ձերբակալված Հարություն Սարգսյանին պատշաճ զննության չենթարկելու և առկա մարմնական վնասվածքները չարձանագրելու փաստերի առթիվ։

Մանրամասները կարդացեք այստեղ՝

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս