Քննարկվել են ռազմակրթական ոլորտում համագործակցության հեռանկարները (լուսանկարներ)
Ս.թ. սեպտեմբերի 7-ից 10-ը ՀՀ-ում է գտնվում ՉԺՀ-ի ազգային ազատագրական բանակի հրամանատարական ինստիտուտի ռեկտորի տեղակալ, գեներալ-մայոր Գո Յանդունի գլխավորած պատվիրակությունը:
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ, Մհեր Շիրինյանի, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ, Լևոն Այվազյանի և ՉԺՀ-ի ազգային ազատագրական բանակի հրամանատարական ինստիտուտի ռեկտորի տեղակալ, գեներալ-մայոր Գո Յանդունի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ռազմական կրթության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները:
Նույն օրը գեներալ-մայոր Գո Յանդունի գլխավորած պատվիրակությանն ընդունեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերեցին ռազմական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման շուրջ:
Այցի շրջանակներում գեներալ-մայոր Գո Յանդունի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև ՉԺՀ ռազմական ուսումնական հաստատություններն ավարտած ՀՀ զինծառայողներին: