Բաժիններ՝

Հայաստանը վճարում է բոլորի փոխարեն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության մեկնաբան Վադիմ Դուբնովի կարծիքով՝ Մաքսային միության մեջ մտնելու պատրաստակամություն հայտնած Հայաստանը վճարել է ԱՊՀ բոլոր երկրների փոխարեն, որոնք մտադիր են նոյեմբերին մասնակցել Վիլնյուսում ԵՄ-ի ու «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին.

«Մոսկվային շտապ անհրաժեշտ էր ինչ-որ հաղթանակ, և դա արագորեն անել հնարավոր էր միայն Հայաստանի պարագայում: Արդյոք Հայաստանի նախագահը նոյեմբերին կմեկնի՞ Վիլնյուս: Այժմ դա մեծ խնդիր է, թեև դեռ մի քանի օր առաջ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր նախաստորագրելու թեկնածուների թվում Հայաստանը գրեթե առաջատար էր:

Դրա փոխարեն կամ դրա հետ մեկտեղ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց դառնալ Մաքսային միության չորրորդ առաջնորդը՝ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահներից հետո: Անկասկած է, որ Մոսկվան շահեց լիակշիռ միավոր, իսկ Հայաստանը տանուլ տվեց դա:

Ընդ որում, որ նրանք երկուսն էլ խաղում են կատարելապես այլ խաղեր: Եվ այդ ամենն այսուհետ համարվում է հետխորհրդային ինտեգրման նոր բանաձև: Խոսքը չի վերաբերում միայն Հայաստանին: Պարզապես այս սյուժեում նա ստիպված եղավ պատասխան տալ և տուժել բոլոր համար, ովքեր մտադիր են նոյեմբերին մեկնել Վիլնյուս:

Չէ՞ որ թվում էր, թե Հայաստանն իսկապես եվրոգերազանցիկ է (ԵՄ-ը գերազանց է գնահատել Հայաստանի հետ անցկացրած բանակցությունների արդյունքը – 168.am): Բոլոր փաստաթղթերը պատրաստ են, մնացել էր սպասել մինչև նոյեմբեր: Ռուսաստանի հետ հարաբերություններում էլ որևէ տրամաբանություն չէր կանխատեսում վատթարացված հարաբերություններ:

Եվրոպական ճանապարհը բռնածների թվում Երևանի մտադրությունը պետք է որ ամենաքիչը վշտացներ Մոսկվային: Հայաստանը չէր հանդիսանում հատուկ ռազմավարական բոնուս, նա Ուկրաինա չէ և անգամ Մոլդովա, որը գոնե սահման ունի ԵՄ-ի հետ:

Բացի Գյումրիում ռուսական ռազմաբազայից և դարավոր ու հավերժ ռազմավարական գործընկերության մասին հռետորիկայից Հայաստանին ու Ռուսաստանին մեծ հաշվով չի կապում որևէ էպիկական բան:

Հայաստանի տնտեսությունում ողջ արժեքավոր բաները, առաջին հերթին ենթակառուցվածքները՝ էներգետիկա, երկաթուղի, գազամուղեր, հեռահաղորդակցություններ, վերահսկվում են կրեմլյան բիզնեսի կողմից:

Հայաստանի հեռացմամբ Մոսկվան հաստատապես չէր կորցնի ոչինչ, անգամ իմիջի պլանում: Հայաստանը հռչակել է իր եվրոպական ուղին, ինչը նրա պայմաններում թվում է գրեթե քաղաքակիրթ ընտրություն, և դա կարևոր է: Սակայն Հայաստանն ակնթարթորեն գերազանցիկից վերածվեց թույլ օղակի:

Ինչպես հայտնի է, Մոսկվան ավելի շատ հետաքրքրվում է այսրոպեական կոնկրետիկայով, իսկ այն, ինչը տեղավորվում է մեկ, առավելագույնը երկու նախագահական ժամկետում, տեղ չունի նրա փիլիսոփայության մեջ:

Պուտինը մեկնեց Բաքու, և պետք է կարծել, որ որևէ պատրանք չէր տածում, որ Ադրբեջանի կհրապուրվի Մաքսային միության բոնուսներով: Վրաստանում անգամ ԱԳՆ-ն է հարկադրված խմբագրել վարչապետի խոսքերը և, ի լուր Մոսկվայի ու աշխարհի, հայտարարել, որ Վրաստանը չունի Մաքսային միության մեջ մտնելու պլաններ՝ չնայած Իվանիշվիլիի խոսքերին:

Ուկրաինայի դեմ հարձակումն ակնհայտորեն կանգնեցվել է, ընդ որում Ուկրաինայի վրա հարձակումների մեծամասնության նման դա ընթացք տվեց վաղ խաղարկությանը, որը հնարավոր է՝ ավարտվի Մոսկվայի հերթական պարտությամբ:

Մոսկվան հարկադրեց արտահայտվել անգամ նախկինում լռակյաց Ռինատ Ահմետովին, որին այժմ միայն մնացել է ուկրաինական օլիգարխիայի անունից աջակցել նախագահ Յանուկովիչին և ընդգծել, որ Ուկրաինան մոսկովյան ճնշումից դարձել է ավելի ուժեղ:

Եվ վերջապես Մոլդովան, որի գինին ռուսական գլխավոր սանիտար բժշկին (Գենադի Օնիշչենկո) կասկածելի թվաց Հայաստանի նախագահի ինքնաթիռի՝ Մոսկվայում վայրէջք կատարելուց հաշվված ժամեր առաջ:

Սակայն թվում է, թե Քիշնևն ամենևին հակված չէ փոխզիջումների, իսկ Մոսկվայի գործողությունը վկայում են, որ Եվրոպայից հրաժարվելու հարցում մոլդովացիներին համոզելու հետ կապված նա ավելի քիչ հույսեր է փայփայել, քան կապված ադրբեջանցիներին Մաքսային միության հարցում համոզելու հետ:

«Արևելյան գործընկերությունում» ներառված երկրներից Վիլնյուս չի մեկնում միայն նա, ով կարող է ավտոմեքենայով Վիլնյուս հասնել երեք ժամում: Խոսքն Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին է, ով այն օրերին, երբ («Արևելյան գործընկերության» գծով) նրա նախկին ընկերները մեկը մյուսի հետևից հեռու էին քաշվում Մոսկվայից, աջակցության փոխարեն հայտարարել է ռուս թոփ-մենեջերների նկատմամբ որս սկսելու մասին՝ ակնհայտորեն հասկացնել տալով, որ ինքն էլ պատաստ է կիսել Մաքսային միության հետ կապված համատարած թերահավատությունը:

Իսկ դա արդեն գրեթե աղետ է: Այսպիսի հանգամանքներում շտապ անհրաժեշտ էր ինչ-որ հաղթանակ: Հայաստանի բախտը չբերեց: Արագորեն դա անել հնարավոր էր միայն նրա պարագայում: Ինչպես ընդունված է համարել, և՛ Երևանում, և՛ Մոսկվայում հիանալի տեղյակ են Հայաստանի անհուսալի թույլ տեղի մասին:

Խոսքն անվտանգության մասին է, ՀԱՊԿ-ը չունի այլընտրանք: Արդեն գոյություն ունի ընդհանուր մոտեցում, որ միայն ՀԱՊԿ-ի մեկ հիշատակումն ունակ է զսպել Երևանի յուրաքանչյուր պոռթկում: Սակայն ՀԱՊԿ-ն իր գոյության տարիներին դեռ ոչ մեկի մոտ չի մտապահվել որպես անվտանգության համակարգ:

Նույնը կարելի է ասել ՀԱՊԿ-ի՝ քաղաքական համակարգ հանդիսանալու վերաբերյալ, ակտիվ գործողություններ չեն ձեռնարկվում և եթե նրա տարածքում մեկին գահընկեց են անում (նարնջագույն հեղափոխություն), ապա կարելի է միայն ցավալ դրա համար:

Ի՞նչ կերպ ՀԱՊԿ-ը կարող է օգնել Հայաստանին՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև Ռուսաստանի ունեցած հավասարակշռման փորձը, որի շրջանակներում իրեն հեռու պահող Բաքուն նրա համար ակնհայտորեն ավելի շատ հետաքրքրություն է ներկայացնում, քան՝ ռազմավարական դաշնակից Հայաստանը:

Ստացվում է, որ «անվտանգության կարմիր գծի», որը չի կարող հատել Երևանը, մասին խոսակցությունները թերի են: ՀԱՊԿ-ը կարող է լինել ծանրակշիռ փաստարկ, սակայն ամեն դեպքում ոչ միակը, և ոչ էլ գլխավորը: Սարգսյանն ծրագրում է արդեն երկրորդ պատմական հեղափոխությունը:

Առաջինը սկսվել է հինգ տարի առաջ, երբ Հայաստանն ու Թուրքիան ընդգրկվեցին ֆուտբոլի Աշխարհի առաջնության ընտրական նույն խմբում: Այն ժամանակ էլ Հայաստանի նախագահը հուսով էր ամերիկացիների առաջնորդությամբ, ինչպես ներկայումս եվրոպացիների օգնությամբ է, հաշտվել հավերժ թշնամու հետ:

Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, Սարգսյանը, կարծես թե հասնելով առաջին խոչընդոտի հաղթահարմանը, հրաժարվեց հեղափոխությունից: Ընդ որում, ներկայիս հրաժարումը թվում է շատ ավելի քիչ հարկադրված, քան նախորդ դեպքում էր: Հավանաբար, Սարգսյանին համոզելու համար պարտադիր չէր նրան ահաբեկել Ղարաբաղում ադրբեջանական հնարավոր հաջողություններով:

Ամեն դեպքում անգամ նման իրավիճակում նրան մնում էր մանևրելու դաշտ՝ ժամանակ ձգձգելու համար: Վերջիվերջո, Հայաստանը 20 տարի Մոսկվային Արևմուտքում հարկադրված հավասարակշռություն որոնելուն չէր սովորեցնում նրա համար, որ մեկ օրում հանձներ դա: Հնարավոր է՝ նա չի հանձնել ամենը: Դեռ հնարավորություն կա:

Ուկրաինացի մի քաղաքագետ ասել է. «Քաղաքակիրթ ընտրությունն արդեն իսկ արված է: Դա Եվրոպան է: Խնդիրը կայանում է միայն ռիսկերը նվազագույնի հասցնելու մեջ: Հենց դրանով է զբաղվում Կիևը՝ պատերազմելով Մոսկվայի դեմ: Հասկանալի է, որ հարցը ոչ թե (Roshen) կոնֆետների մեջ է, այլ՝ վաղվա հեռանալու ֆյուչերսի գնի մեջ»:

Հնարավոր է, որ Պուտինը Սարգսյանի հետ խոսել է հենց դրանց մասին և ոչ թե՝ ընդհանրապես Հայաստանի և անձամբ նրա նախագահի ղարաբաղյան ռիսկերի մասին: Այժմ եթե Վիլնյուս գնալը չեղյալ չի էլ հայտարարվել, ապա զգալիորեն արժեզրկվել է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս