Բաժիններ՝

Քեթրին Էշթոնն ու Շտեֆան Ֆյուլեն գերազանց են համարել ԵՄ-ի ու ՀՀ-ի միջև բանակցությունների արդյունքը

RFI-ի փոխանցմամբ՝ ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ԵՄ Ընդլայնման և հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն «գերազանց» են որակել ԵՄ-ի ու Հայաստանի միջև անցկացված բանակցությունների արդյունքը:

Հուլիսի 24-ին Երևանում ավարտվել է ԵՄ-ի ու Հայաստանի միջև համապարփակ և խորը ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների 7-րդ եզրափակիչ փուլը: Դրա հետ կապված՝ Քեթրին Էշթոնն ու Շտեֆան Ֆյուլեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում հաստատել են ԵՄ-ի ու Հայաստանի միջև Ասոցացման ապագա համաձայնագրի, այդ թվում նաև համապարփակ և խորը ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների հաջող ավարտը.

«Դա դրական զարգացում է, և մենք ակնկալում ենք Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ այդ համաձայնագրի նախաստորագրում,երբ ավարտված կլինեն տեխնիկական ընթացակարգերը:

2010 թվականին մեկնարկած այդ բանակցությունների ավարտն իրենից ներկայացնում է զգալի ձեռքբերում երկկողմանի հարաբերություններում: Դա կողմերին հնարավորություն կտա իրականացնել ընդհանուր արժեքների վրա հենված բարեփոխումներ, խորացնել տնտեսական ինտեգրումը:

Տվյալ համաձայնագրի ստորագրումը դրականորեն կազդի Հայաստանի քաղաքացու առօրյա կյանքի վրա՝ երկիրը մոտեցնելով ԵՄ-ին: Մենք ողջունում ենք այդ գերազանց արդյունքի ձեռքբերումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս