Բաժիններ՝

Եգիպտոսում ցմահ ազատազրկման է դատապարտվել «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության 11 ակտիվիստ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի զինվորական տրիբունալն այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության 11 ակտիվիստի:

Իսլամականները նման պատիժ են ստացել երկրի տարածքում գտնվող եկեղեցիների ավերման և զինվորականների վրա հարձակում իրականացնելու համար: Նախօրեին Կահիրեում ձերբակալվել էր այդ կազմակերպության ղեկավար անդամներից մեկը:

«Մուսուլման-եղբայրների» ցրման գործով առաջին դատալսումները նշանակված են նոյեմբերի 12-ին:

Հիշեցնենք, որ Եգիպտոսում կասեցվել է «Մուսուլման եղբայրներին» համակրող հեռուստաալիքների հեռարձակումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս