Իրաքում այրվել է 20 թուրքական բեռնատար և Թուրքիա գնացող նավթատարը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության տարածքում առաջացած հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել է թուրքական 20 բեռնատար ավտոմեքենա:

Հրդեհն առաջացել է բենզինատարի մասնակցությամբ գրանցված խոշոր միջադեպի հետևանքով: Հրդեհի հետևանքով վիրավորվել է Թուրքիայի 4 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է որպես չափազանց ծանր: Վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ, տարվում է հետաքննություն:

Միևնույն ժամանակ ռուսական ԶԼՄ-ները հաղորդել են, որ պայթեցվել է «Քիրքուք-Յումուրթալըք (Ջեյհան)» նավթամուղը, ինչի հետևանքով դադարեցվել է Իրաքից Թուրքիա նավթի մատակարարումը: Նավթամուղը հարձակման էր ենթարկվել նաև օրեր առաջ:

Տեսանյութեր

Լրահոս