Վրաստանի ԿԸՀ-ը հրաժարվել է գրանցել Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԿԸՀ-ը հրաժարվել է հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցել նախկին (2004-2005) արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը:
Նախաձեռնող խումբը թեկնածության գրանցման հայտը ԿԸՀ-ին ներկայացրել էր նախօրեին: Զուրաբիշվիլիի թեկնածությունը չգրանցելու համար հիմք է ծառայել այն, որ նա ունի երկքաղաքացիություն (Վրաստանի ու Ֆրանսիայի քաղաքացիություն):
Վրաստանի Սահմանադրությունն արգելում է երկքաղաքացիություն ունեցող անձանց դառնալ երկրի նախագահ: