ԱՄՆ-ը, Իսրայելը, Ֆրանսիան և Իտալիան տեղյակ չեն Միջերկրական ծովում բալիստիկ հրթիռների արձակումից. Լոնդոնը տեղյակ է
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ը հայտարարել է, որ տեղյակ է Միջերկրական ծովում երկու բալիստիկ հրթիռի արձակման մասին: Այս մասին այսօր հայտնել է գերատեսչության մամլո ծառայության աշխատակիցը: Վերջինս ընդգծել է, որ այդ միջադեպը որևէ կապ չունի Մեծ Բրիտանիայի հետ:
Հրթիռների արձակման մասին այսօր ահազանգել է Ռուսաստանի ՊՆ-ը: ԱՄՆ-ի, Իսրայելի, Ֆրանսիայի ու Իտալիայի պաշտպանության նախարարությունները հայտարարել են, որ իրենք տվյալներ չունեն Միջերկրական ծովի արևելյան հատվածի ուղղությամբ հրթիռների արձակման մասին:
Սիրիական ռադարները նույնպես չեն գրանցել երկրի տարածքի հրթիռակոծում: Այս մասին հայտարարել է Սիրիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: