Բաժիններ՝

Կապանի օդակայանի գործարկմանը կօգնեն լեռնահանքային ձեռնարկությունները

«Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերության տնօրինությունը պատրաստ է Կապանի օդանավակայանի վերագործարկման համար հատկացնել 500.000 դոլար: Այս մասին օրերս կայացած ասուլիսում հայտարարել էր ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը: Վերջինիս խոսքով, նա պատրաստ է սկզբնական շրջանում նաև գնել ինքնաթիռում առկա ազատ նստատեղերի տոմսերը:

«Ասենք, մի օդանավում պիտի լինեն քսան մարդ, կա երեքը, ես պատրաստ եմ մնացածը ֆինանսավորել, որպեսզի թռիչքը կայանա»,- ասաց Ջաբրայանը: Նշենք, որ այս տարի նախագահական ընտրությունների քարոզարշավին Սերժ սարգսյանը անդրադարձել էր այս թեմային և խոստացել, որ Սյունիքի օդանվակայաններից մեկը կաշխատի: Այն ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ հարմարը Գորիսի օդանկավայանն է, քանի որ այն քիչ ծախսեր է պահանջում:

Սակայն «Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի» գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն էլ նշեց, թե ինքը կաջակցի ծրագրին, եթե վերագործարկվի Կապանի օդակայանը:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ Կապանում փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ քննարկվեց Կապանում օդանավակայանի վերագործարկման հարցը: Ոլորտի պատասխանատուները ներկայացրեցին վերագործարկման ծրագիրը: Օդանավակայանի շահագործումը փոխվարչապետը կարևոր համարեց մարզի բնակչության համար` նշելով, որ ծրագրի իրականացման համար առկա է նաև ՀՀ Նախագահի հանձնարարականը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մարզպետը նաև տարածաշրջանի գործարարների հետ կքննարկի ծրագիրը, և վերջնական ֆինանսական հաշվարկներն ու առաջարկությունները սեպտեմբերին կներկայացվեն կառավարություն:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս