Բաժիններ՝

Վերին Շորժա գյուղում ոչ դպրոց կա, ոչ էլ` դպրոցահասակ երեխա

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ, 168.am-ը Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետից փորձեց ճշտել, թե մարզի քանի՞ համայնքում չկան ուսումնական հաստատություններ, մասնավորապես՝ միջնակարգ դպրոց: Վարչության պետ Գարիկ Բադալյանն ի պատասխան նշեց, մարզում միայն Վերին Շորժա համայնքն է, որ դպրոց չունի: Մնացած բոլոր համայնքները, վարչության պետի հավաստմամբ, նման խնդիր չունեն:

Մեզ հետ զրույցում Վերին Շորժա գյուղի գյուղապետ Արտեմ Երանոսյանն ասաց, որ գյուղը դեռ պատերազմի տարիներից առաջ էլ չի ունեցել դպրոց: Այժմ էլ դպրոց չունի, քանի որ, նրա խոսքերով, դպրոց գնացող չկա:
Մարզկենտրոնից 80 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում բնակվում է 70 ընտանիք. «Նախորդ տարիներին մի քանի դպրոցահասակ երեխաներ ունեինք, նրանք էլ հարազատների տանն էին ապրում` այլ համայնքներում, որտեղ էլ դպրոց էին հաճախում»,- ասաց նա:

Վերին Շորժա համայնքնում, պարզվում է, մանկապարտեզ էլ չկա. «Էդ տարիքի երեխա էլ  չունենք…»,- ասաց գյուղապետը:

Արտեմ Երանոսյանի փոխանցմամբ, գյուղում խնդիրներ շատ կան, սակայն ամենամեծ խնդիրը Վարդենիսից գյուղ ավտոճանապարհի քարուքանդ վիճակն է. «Պետք ա վիլիս ունենաս, որ կարողանաս գյուղ հասնես, ճանապարհների վիճակը ահավոր ա»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս